Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են շենք-շինություններ Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոց 1 հասցեում

10/11/2020 Նորություններ

Վաճառվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող  անշարժ գույքը. ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքի Կասյան փողոց 1 շինություններ հասցեում գտնվող՝ 1336.5 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.437 հեկտար մակերեսով հողամասը։

Օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը  34 410 936  ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 26 892 ՀՀ դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք ընդհուպ մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը ժամը`  17:00 աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել (հասցեն` ք. Երևան, Զաքիյան 10) անհրաժեշտ փաստաթղթեր:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը, զանգահարելով  011 52 06 28 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։