Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «KIA OPTIMA 2.0» մակնիշի ավտոմեքենա

17/11/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված «KIA OPTIMA 2.0» (2007թ., պ/հ.՝ 171 LL 50, ն/հ.՝ KNAGE222485198975, թափքը՝ սեդան, գույնը՝ սև, վիճակը՝ ընդհանուր բավարար, այլ հանգույցներն ու դետալները ենթակա են մասնակի վերանորոգման, մեկնարկային գինը  844 800 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 13 898 ՀՀ դրամ) մակնիշի ավտոմեքենան։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, կամ զանգահարել գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ն։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale։