Վաճառվում են ՀՀ Սյունիքի մարզի ք. Գորիս, Ա. Բակունցի անվան թիվ 1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող դպրոցի շենքի հիմնանորոգման ընթացքում ապամոնտաժված շինարարական նյութերը՝
1.մանրահատակ՝ 2000 քմ, մեկնարկային գինը 32 768 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 934 ՀՀ դրամ
2.փայտյա պատուհաններ՝ 70 քմ, մեկնարկային գինը 11 469 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 295 ՀՀ դրամ։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2020թ. դեկտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` «Գորիսի Ակ. Բակունցի անվ. թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի տարածքում, զանգահարել 093 00 41 32 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00-18:00-ն։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other։