Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է անասնաշենք և հողամաս ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ թաղամաս թիվ 153 հասցեում

18/11/2020 Նորություններ

Վաճառվում են  ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ թաղամաս թիվ 153 հասցեում գտնվող 380.6 քառ. մետր մակերեսով անասնաշենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված  1.2236 հեկտար մակերեսով հողամասը։

Գույքի աճուրդի մեկնարկային գինը՝ 5 580 392 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 20 031 ՀՀ դրամ։

Աճուրդը տեղի կունենա 2020թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով: Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքներ, որոնք մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը ժամը  17:00 աճուրդային հանձնաժողովին են ներկայացրել (հասցե` ք. Երևան, Զաքիյան 10) անհրաժեշտ փաստաթղթերը:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրն ընկած ժամանակահատվածում, զանգահարելով (011) 52 06 28 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ անցնել հետևյալ հղումով՝ https://www.stateproperty.am/function/realsale ։