Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «BMW 750 ILS» մակնիշի ավտոմեքենա

19/11/2020 Նորություններ

Վաճառվում է   ՀՀ  ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված «ԲՄՎ-750 ILS» (1999թ., պ/հ.՝073 HH 01, ն/հ.՝ WBAGK01040DB56042, թափքը՝ սեդան, վիճակը՝ մեքենան զրահապատ է, փոխանցման տուփը վնասված է և ենթակա է վերանորոգման, մեկնարկային գինը  2 304 000 դրամ է, մասնակցության վճարը՝ 16 754  դրամ) մակնիշի ավտոմեքենան։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2020թ. դեկտեմբերի 7-ին, ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում կամ զանգահարել գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ը։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։