Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «ԳԱԶ-32214-432» մակնիշի ավտոմեքենա

20/11/2020 Նորություններ

Վաճառվում է «Գյումրու շտապ բուժական օգնության կայան» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ԳԱԶ-32214-432» /2007թ., պ/հ՝ 405 ՏՕ 45, թափքի տեսակը՝ սանիտարական,  գույնը՝ սպիտակ,  ն/հ՝  X9632214070587414, մեքենան անսարք վիճակում է, շահագործման համար պիտանի չէ/ մակնիշի ավտոմեքենան։ Աճուրդի մեկնարկային գինը  160 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 10:00-15:00 ընկած ժամանակահատվածում՝ դիմելով Ա. Խաչատրյանին՝  հեռ. (098) 779-878 , ք. Գյումրի,  Մազմանյան 3բ հասցեով:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։