Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են «ՊԵԺՈ SAMAND LX 1.8 I» ավտոմեքենա և գրասենյակային գույք

23/11/2020 Նորություններ

Վաճառվում է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող օտարման ենթակա գույքը. «ՊԵԺՈ SAMAND LX 1.8 I» (2005թ., պ/հ՝ 291 ԼԼ 62, ն/հ՝ NAAC1MAG151013666, թափքը՝ սեդան, գույնը` սև մետալիկ, տրանսպորտային միջոցը շահագործվել է երկար տարիներ, գտնվում է անսարք վիճակում: Տրանսպորտային միջոցի հիմնական հանգույցները՝ շարժիչը, տրանսմիսիոն համակարգը, ընթացքային մասն ունեն վերանորոգման կարիք, թափքը գտնվում է բարվոք վիճակում, առկա են քերծվածքներ, սրահը բարվոք վիճակում է, նստատեղերը մաշված են, տեղ-տեղ պատռված, անվահեծերը և անվադողերը բարվոք վիճակում են, մեկնարկային գինը 281 600 ՀՀ դրամ է,  նախավճարը՝ 14 080 ՀՀ դրամ) մակնիշի ավտոմեքենա և գրասենյակային գույք՝ հոսանքի անխափան սնուցման սարք, բազմաֆունկցիոնալ սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, օդորակիչ, մոնիտոր և այլն:

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 11-ին, ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր երկուշաբթիից  ուրբաթ ժամը ժամը 10:00-17:00 ընկած ժամանակահատվածում՝ դիմելով Ս. Մաիլյանին  (099) 449-457 հեռախոսահամարով, ք. Երևան,  Թբիլիսյան խճուղի 29 հասցեով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale: