Վաճառվում է ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին կայարան հասցեում գտնվող 133 քառ. մետր մակերեսով ամբուլատորիայի շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.02 հեկտար մակերեսով հողամասը։ Աճուրդի մեկնարկային գինը 2 187 759 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 16 638 դրամ։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ զանգահարելով Պետական գույքի տնօրինման վարչության համապատասխան աշխատակցին՝ 011-52-06-28 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։