Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենա

24/11/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ Սյունիքի մարզպետարանին ամրացված «ՎԱԶ 21214» (2005թ., պ/հ.՝ 840 SU 51, ն/հ՝ XTA21214031706426, թափքը՝ ունիվերսալ, գույնը՝ սպիտակ մակնիշի ավտոմեքենան: Տրանսպորտային միջոցը վթարված է, շարժիչը ենթակա է վերանորոգման, մեկնարկային գինը  150 000 ՀՀ  դրամ է, մասնակցության վճարը՝ 3 450 դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` այցելելով ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցե կամ զանգահարել գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ը։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար  կարող եք զանգահարել՝ 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։