Վաճառվում է ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված «ՏՈՅՈՏԱ ՔԵՄՐԻ 2.4» (2006, պ/հ.՝ 123 LL 50, ն/հ.՝ JTNBE40K103066196, գույնը՝ սև, թափքը՝ սեդան, վազքը 320 600 կմ, վիճակը՝ բավարար, թափքը մասնակի ենթակա է վերանորոգման, մեկնարկային գինը 1 640 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 16 090 դրամ) մակնիշի ավտոմեքենան։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 10-ին ժամը, 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարել գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ը։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։