Վաճառվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող գույքը. Երևան քաղաքի Տիգրան Մեծի 65ա հասցեում գտնվող տարածքները (մեկնարկային գինը 36 890 700 և 18 529 500 ՀՀ դրամ է, նախավճարը՝ 1 844 535 և 926 475 ՀՀ դրամ), շարժական գույքը, այդ թվում՝ «Մոսկվիչ-412-ԻԺ» մակնիշի ավտոմեքենան, բազմացնող սարք Canon isensys, բազմացնող սարք Mita DS, բջջային հեռախոս՝ 2 հատ, բազկաթոռ, տաքացուցիչ ՈՒֆա, ցուցանակ, մետաղյա դուռ, ՀԴՄ Էլանի։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 11-ին և 28-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 09:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի), դիմելով Ա.Այվազյանին 043-94-48-88 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։