Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են ապամոնտաժված շինարարական նյութեր

27/11/2020 Նորություններ

Վաճառվում են «Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ք. Երևան, Ազատության պողոտա 2-րդ նրբանցք թիվ 9 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող շենքի հիմնանորոգման արդյունքում առաջացած շինարարական նյութերը։

1.Տանիքի մետաղական ցինկապատ թիթեղներ՝ 650 քմ, 2.գերաններ՝ 7խմ, 3. չորսուներ՝ 110x75 մմ չափի, 4. տախտակ՝ 2.6-ից 3.2 սմ հաստությամբ, մինչև 5 մ երկարությամբ, 10-ից 35 սմ լայնությամբ, տարբեր չափերի և ձևի, 5. փայտյա պատուհաններ՝ 1.0x0.8 մ չափի, 6. տանիքի մետաղական ցանկապատ`մետաղական 5 սմ անկյունագծերով և 14x14 մմ հատվածքով մետաղական ձողերով և 3 սմ լայնությամբ մետաղական հարթ գլանվածքներով, մետաղական ցանկապատի բարձրությունը 60 սմ, 7.ինժիներական թիթեղյա Էլեմենտներ՝ ուղղանկյուն հատվածքով, տրամագիծը 20, 25, 37 և այլ չափերի, ձագարներ 0.6-0.8 մմ հաստության ցինկապատ թիթեղից։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան, Ազատության պողոտա 2-րդ նրբանցք թիվ 9 հասցեում գտնվող «Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի տարածքում, զանգահարել 093-10-18-00 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-18:00-ը:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/other :