Վաճառվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը` ճանապարհային տնակ /0.0143 /143 քառ․ մետր/ մակերեսով, հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, համայնք Գորիս, ք. Գորիս Մ-2 մայրուղի թիվ 7, մեկնարկային գինը՝ 2 354 170 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 16 805 դրամ/ և փորձագիտական մասնաշենք / 0.075 /750 քառ․ մետր/ մակերեսով, հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, համայնք Չարենցավան, ք. Չարենցավան, 6-րդ թաղամաս 4-րդ փողոց թիվ 2, մեկնարկային գինը՝ 30 469 993 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 26 497 դրամ/։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ զանգահարելով Պետական գույքի տնօրինման վարչության օտարման բաժնի համապատասխան աշխատակցին՝ 011-52-06-28 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել ՝ 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։