«Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է ՀՀ ոստիկանության տնօրինության Երևան քաղաքի Ծովակալ Իսակով 29 հասցեում գտնվող տարածքներում՝ (1. սրճարանի տարածք՝ 279.3 քառ. մետր մակերեսով, գույքի գնահատված արժեքը՝ 130 000 ՀՀ դրամ, մեկնարկային գինը՝ 130 000 դրամ, 2. սրճարանի տարածք՝ 213.07 քառ. մետր մակերեսով, գույքի գնահատված արժեքը՝ 134 000 ՀՀ դրամ, մեկնարկային գինը՝ 134 000 դրամ 3. սրճարանի տարածք՝ 527.4 քառ. մետր մակերեսով, գույքի գնահատված արժեքը՝ 222 000 ՀՀ դրամ, մեկնարկային գինը՝ 222 000 դրամ) «սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքի տրամադրման» մրցույթը (ծածկագիր`«ՀՀՈ-ԳԳԱԿ-ԾՁԲ-2020 »), որը տեղի կունենա «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում, 2020թ. դեկտեմբերի 30-ին, ժամը 11։00-ին, հասցե՝ ք. Երևան Զաքիյան 10:
Մրցույթին մասնակցելու նպատակով հայտերը կարող եք ներկայացնել ք. Երևան Զաքիյան 10 հասցեով 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 29-ը ժամը 11:00 ներառյալ: Հայտերը կարող եք ներկայացվել ինչպես յուրաքանչյուր լոտի, այնպես էլ մի քանի կամ բոլոր լոտերի համար։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման պահից մինչև մրցույթի բացմանը նախորդող օրը` յուրաքանչյուր երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-15:00 ընկած ժամանակահատվածում՝ դիմելով Է․ Հակոբյանին (094) 52-10-00 հեռախոսահամարով, հասցե` ք. Երևան, Ծ․ Իսակով 29:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Արմինե Միրումյանին, զանգահարելով 010 54 07 34 հեռախոսահամարով, մրցույթի մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում, հետևյալ հղումով՝ https://www.stateproperty.am/function/competition ։