Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են հաստոց և գործիքներ

02/12/2020 Նորություններ

Վաճառվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված գույքը՝ 1.գայլիկոնող ուղղահայաց հաստոց ՏՈՒ-200՝ մեկնարկային գինը 30 000 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 850 դրամ, 2. էլ. գայլիկոնիչ պտուտակահան՝ մեկնարկային գինը 450 000 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 9 450 դրամ, 3. փականագործի մամլակ 71487102՝ մեկնարկային գինը 15 000 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝  400 դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ` յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9։00-18։00-ն, 043-06-07-09 հեռախոսահամարով, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ը:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/other :