Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է ապամոնտաժված գույք

04/12/2020 Նորություններ

Վաճառվում է «Հայաստանի ազգային պատկերասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ք. Երևան, Արամի փողոց թիվ 1 շենքի հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող շենք-շինության ապամոնտաժված շարժական գույքը՝ ասինխրոն եռաֆազ էլ. շարժիչներ + պոմպեր, տարբեր չափերի ցինկապատ թիթեղյա քառակուսի օդատարներ և փականներ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ ք. Երևան, Արամի փողոց թիվ 1 շենքի հասցեում գտնվող «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի շենքի տարածքում, զանգահարել 091-35-75-96 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11:00-18:00-ը։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։