Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձով տարածք Երևան քաղաքի Հանրապետության փողոց թիվ 47 շենքի հասցեում

07/12/2020 Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Երևան քաղաքի Հանրապետության փողոց թիվ 47  հասցեում գտնվող շենքի 843.83 ք.մ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը` հինգ տարի ժամկետով, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 4 448 000 ՀՀ դրամ է, նախավճարը՝ 4 448 000 դրամ, մասնակցության վճարը՝ 10 000 դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրն՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝  09:00-ից մինչև 18:00 (բացառությամբ ժամը` 13:00-ից մինչև 14:00):

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։