Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնօրինության Երևան քաղաքի Խանջյան 51 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 106.16 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության մրցույթին (ծածկագիր` ՎՄ-1):
Սննդի կազմակերպման նպատակով (որպես ճաշարան) վարձակալության տրամադրվող ոչ բնակելի տարածքի ամսական վարձավճարի գնահատված արժեքը՝ 125 000 ՀՀ դրամ է, ամսական վարձավճարի նվազագույն չափը՝ 112 500 դրամ, վարձակալության տրամադրման նվազագույն ժամկետը՝ 5 տարի, մրցույթի նախավճարի չափը՝ 112 500 ՀՀ դրամ։
Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են Պետական գույքի կառավարման կոմիտե՝ մինչև 2021 թվականի հունվարի 12-ը, ժամը` 18:00։
Մրցույթը տեղի կունենա Պետական գույքի կառավարման կոմիտեում 2021 թվականի հունվարի 15-ին, ժամը` 15:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 58 35 40 հեռախոսահամարով, մրցույթի մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում, հետևյալ հղումով՝ https://www.stateproperty.am/function/competition։