Պետական գույքի կառավարման կոմիտեն հրավիրում է բոլոր սուբյեկտներին` մասնակցելու Հայաստանի Հանրապետության դատախազության տնօրինության Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերի միջնահարկերից 134.8 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության մրցույթին (ծածկագիր` ՎՄ-2):
Սննդի կազմակերպման նպատակով (որպես ճաշարան) վարձակալության տրամադրվող ոչ բնակելի տարածքի ամսական վարձավճարի գնահատված արժեքը 155 000 ՀՀ դրամ է, ամսական վարձավճարի նվազագույն չափը՝ 155 000 ՀՀ դրամ, վարձակալության տրամադրման նվազագույն ժամկետը՝ 3 տարի, մրցույթի նախավճարի չափը՝ 155 000 ՀՀ դրամ։
Մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են Պետական գույքի կառավարման կոմիտե՝ մինչև 2021 թվականի հունվարի 11-ը, ժամը` 18:00։
Մրցույթը տեղի կունենա Պետական գույքի կառավարման կոմիտեում 2021 թվականի հունվարի 14-ին, ժամը` 15:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 58 35 40 հեռախոսահամարով, մրցույթի մասնակցության պայմաններին կարող եք ծանոթանալ հրապարակային ծանուցման տեքստում, հետևյալ հղումով՝ https://www.stateproperty.am/function/competition։