Վարձակալությամբ են տրամադրվում Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Երևան քաղաքի Արշակունյաց թիվ 4 հասցեում գտնվող շենքի`
1. 5-րդ հարկից 16․8 ք․մ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը` երեք տարի ժամկետով, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 41 000 ՀՀ դրամ է, նախավճարը՝ 41 000 դրամ, մասնակցության վճարը՝ 8 000 դրամ,
2. 9-րդ հարկից 15․5 ք․մ ընդհանուր մակերեսով անշարժ գույքը` երեք տարի ժամկետով, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 38 000 ՀՀ դրամ է, նախավճարը՝ 38 000 դրամ, մասնակցության վճարը՝ 8 000 դրամ:
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2020թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրն՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00 (բացառությամբ ժամը` 13:00-ից մինչև 14:00):
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։