Վարձակալությամբ է տրամադրվում ՀՀ ոստիկանության տնօրինության Երևան քաղաքի Թաիրով 14 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 1 քառ. մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը` սուրճ պատրաստող սարք տեղադրելու նպատակով, հինգ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 25 000 ՀՀ դրամ է, նախավճարը՝ 25 000 դրամ, մասնակցության վճարը՝ 8 000 դրամ։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2021թ. հունվարի 12-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրն՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը՝ 09:00-ից մինչև 18:00 (բացառությամբ ժամը` 13:00-ից մինչև 14:00):
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։