Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է տարածք Երևան քաղաքի Սեբաստիայի փողոց 7 հասցեում

11/12/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Սեբաստիայի փողոց 7 գրասենյակ հասցեում գտնվող 135.9 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.032842 հեկտար մակերեսով հողամասը։ Գույքի աճուրդի մեկնարկային գինը 51 114 197 ՀՀ դրամ է, նախավճարը՝ 2 555 710 դրամ, մասնակցության վճարը՝  28 562 դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2021թ. հունվարի 11-ին, ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրն՝ զանգահարելով Պետական գույքի տնօրինման վարչության օտարման բաժնի համապատասխան աշխատակցին՝ 011-52-06-28 հեռախոսահամարով։

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։