Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «TOYOTA COROLLA 1.6» մակնիշի ավտոմեքենա

11/12/2020 Նորություններ

Վաճառվում է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ «TOYOTA COROLLA 1.6»/2007թ., նախկին պ/հ.՝ 039 BB 01, ն/հ՝ JTNBV58E002062439, թափքը՝ սեդան, գույնը՝ սև, վիճակը՝ շարժիչն ու փոխանցման տուփը ենթակա են վերանորոգման, թափքն ունի մասնակի վերանորոգման կարիք, ընթացային մասը և մարտկոցը անբավարար/ ավտոմեքենան։ Աճուրդի մեկնարկային գինը  1 179 000 ՀՀ դրամ է, նախավճարը՝  58 950 դրամ, մասնակցության վճարը՝ 15 629 դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2021թ. հունվարի 13-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` այցելելով ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցե կամ  զանգահարել գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ն։

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար  կարող եք զանգահարել՝ 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։