Վաճառվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ «ԳԱԶ - 5204» (1987թ., պ/հ.՝523 SU 25, հենասարքը՝ 980325, շարժիչը՝ 69351, թափքը՝ բեռնատար) ավտոմեքենան։ Աճուրդի մեկնարկային գինը 424 000 ՀՀ դրամ է, նախավճարը՝ 21 200 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 8 930 ՀՀ դրամ։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2021թ. հունվարի 13-ին, ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` այցելելով ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցե կամ զանգահարել գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ն։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել՝ 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։