Վաճառվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող 52.8 քառ. մետր մակերեսով տարածքը՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 65ա, 2/4 հասցեում։ Օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը 18 529 500 դրամ է, նախավճարը՝ 926 475 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2020թ. դեկտեմբերի 28-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 09:00-17:00 ընկած ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի), դիմելով Ա.Այվազյանին 043 94 48 88 հեռախոսահամարով:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։