Վարձակալությամբ են տրամադրվում տարածքներ Երևան քաղաքի Դավիթաշեն, Ա.Միկոյան 109/8 հասցեում.
1/ Վճարային տերմինալ տեղադրելու համար ոչ բնակելի տարածք՝ 1-ին հարկ, 0,3 ք.մ, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 14 000 դրամ,
2/ Սննդի ինքնավար վաճառքի սարք տեղադրելու համար ոչ բնակելի տարածք՝ 1-ին հարկ, 0,95 ք.մ, մեկ տարի ժամկետով վարձակալության իրավունքով, մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը՝ 14 000 դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. հունվարի 14-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում: Աճուրդի մասնակիցները գույքին կարող են ծանոթանալ հրապարակային ծանուցման պահից մինչը աճուրդի բացմանը նախորդող օրը ժամը 9։00 – 18։00 ժամանակահատվածում՝ զանգահարելով Վահե Գրիգորյանին (012) 31 77 37 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/reallease ։