Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում ՀՀ, քաղաք Երևան, Պ.Սևակի 5/2 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գլխավոր մասնաշենքից 60.9 ք.մ մակերեսով (3-րդ հարկից 20.8 ք.մ թիվ 19 և 5-րդ հարկից 40.1 ք.մ թիվ 7 լաբորատոր սենյակները) տարածքը՝ հինգ տարի ժամկետով գիտական նպատակով օգտագործելու համար, 33000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով։ Հայտերը կարող եք ներկայացնել 2020 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը https://www.stateproperty.am/page/53 :