Վաճառվում է պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության տակ գտնվող «Գեոկոմպլեքս» ՓԲԸ լուծարումից հետո մնացած անշարժ գույքը. շենքի մակերեսը՝ 5 051,6 քառ.մետր, հողամասի մակերեսը՝ 2,062102 հա։ Աճուրդի մեկնարկային գինը 162 683 500 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 34 077 ՀՀ դրամ։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. հունվարի 21-ին և փետրվարի 5-ին ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ զանգահարելով Հովհաննես Պողոսյանին 043-06-07-28 հեռախոսահամարով, ք.Երևան, Արաբկիր, Թբիլիսյան խճուղու թիվ 47/4 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։