Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է «Գյուկոնդ» ԲԲԸ պետական բաժնեմասը

23/12/2020 Նորություններ

Վաճառվում է «Գյուկոնդ» ԲԲԸ  (հասցե՝ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Խանջյան 1) 30.019243 տոկոս պետական բաժնեմասը (1404 հատ բաժնետոմս՝ 10 000 դրամ անվանական արժեքով)։ Աճուրդի մեկնարկային գինը 176 074 087 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 34 211 ՀՀ դրամ։

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով։ Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրն ընկած ժամանակահատվածում՝ զանգահարելով Ազատ Հարությունյանին 093  41 10 36 հեռախոսահամարով։

Աճուրդը տեղի կունենա 2021թ. հունվարի 21-ին և փետրվարի 5-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale ։