Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում ՀՀ, քաղաք Երևան, Արշակունյաց 4 հասցեի 5-րդ հարկում գտնվող 16.8 ք.մ մակերեսով տարածքը՝ երեք տարի ժամկետով վարձակալության իրավունքով։ Անշարժ գույքի մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 36 900 ՀՀ դրամ է։ Աճուրդի մասնակիցները գույքին կարող են ծանոթանալ հրապարակման ծանուցման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 9։00 – 18։00 (բացառությամբ 13։00 – 14։00), զանգահարելով Գուրգեն Մովսիսյանին՝ 099 77 73 62 հեռախոսահամարով:
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2021 թվականի հունվարի 18-ին ժամը 11։00-ին, ք.Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010-52-63-32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, դիմել քաղաք Երևան, Զաքիյան 10 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :