Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալության է տրամադրվում տարածք Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամաս 62/26 հասցեում

25/12/2020 Նորություններ

Աճուրդային եղանակով, 205 000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով, վարձակալության է տրամադրվում՝ ՀՀ, քաղաք Երևան, Դավթաշեն 2-րդ թաղամաս 62/26 հասցեում (ՀՀ ՈԶ 1001 և 1032 զորամասեր) գտնվող 1001 զորամասի մասնաշենքի 1-ին հարկից 159 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը, որպես թեյարան (ճաշարան) օգտագործելու նպատակով՝ սահմանելով, որ տարածքը վարձակալող իրավաբանական, ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ առջև դրվելու են սահմանափակումներ, կապված ալկոհոլային խմիչքների վաճառքի հետ :

Վարձակալության նպատակով հայտերն ընդունվում են 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 15-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease  :