Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում է անշարժ գույք Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գորիս Մ-2 մայրուղի թիվ 7 հասցեում

28/12/2020 Նորություններ

Վաճառվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ ՀՀ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գորիս Մ-2 մայրուղի թիվ 7 հասցեում գտնվող՝ 97.5 քառ. մետր մակերեսով ճանապարհային տնակը, զբաղեցրած հողամասի մակերեսը՝ 0.0143  հեկտար։ Օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը  2 001 045 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 16 452 դրամ:

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2021թ. հունվարի 14-ին, ժամը 10:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում, զանգահարելով 011 52 06 28 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/realsale :