Վաճառվում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանն ամրացված՝ «ԳԱԶ 3110» (2000թ., պ/հ.՝ 023 SS 03, ն/հ.՝ XTH311000V0917856, թափքը՝ սեդան, գույնը՝ սպիտակ, ընդհանուր վիճակը՝ վատ, վազքը՝ 164 846 կմ, մեկնարկային գինը 81 004 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 2 071 ՀՀ դրամ) և «ՎԱԶ 21063» (1992թ., պ/հ.՝ 067 SS 03, ն/հ՝ XTA210630N2795830, թափքը՝ սեդան, գույնը՝ սպիտակ, ընդհանուր վիճակը՝ վատ, վազքը՝ 32 935 կմ, մեկնարկային գինը 82 248 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 2 095 դրամ) ավտոմեքենաները։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. հունվարի 15-ին, ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, կամ զանգահարել գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ը։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։