Վաճառվում է ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրացված գույքը. 1/ գայլիկոնող ուղղահայաց հաստոց ՏՈՒ-200 - մեկնարկային գինը 24 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 670 դրամ, 2/ էլ. գայլիկոնիչ պտուտակահան - մեկնարկային գինը 360 000 ՀՀ դրամ է, մասնակցության վճարը՝ 7 650 դրամ, 3/ փականագործի մամլակ 71487102 - մեկնարկային գինը 12 000 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 550 դրամ։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, 2021թ. հունվարի 18-ին, ժամը 12:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը` ք. Երևան Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող. 79 հասցեում, զանգահարել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ` յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9։00-18։00-ն, 043-06-07-09 հեռախոսահամարով, իսկ գույքի պահառության վայր՝ 098-04-44-00 և 044-77-77-08 յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-17:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ մինչև ժամը 13։00-ն։
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 010-52-63-32, 043-06-07-16 հեռախոսահամարներով, այցելել ք. Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։