Վաճառվում են «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող երաժշտական գործիքները, որպես մեկ գույքային միավոր՝ դաշնամուր /14 հատ/, թմբուկ /10 հատ/, շեփոր /17 հատ/, կլարնետ /7 հատ/, սաքսոֆոն /8 հատ/ և այլն: Վաճառվող լոտի մեկնարկային գինը 110 900 դրամ է, մասնակցության վճարը՝ 2 668 դրամ։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. հունվարի 27-ին ժամը 12:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00 – 16։00՝ զանգահարելով Ստեփան Այվազյանին 091 961 013 հեռախոսահամարով, հասցե՝ ք.Երևան, Ծովակալ Իսակովի 13 հասցեում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other :