Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Ազատության պողոտա թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 189.98 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ գիտական և քիմիական նյութերի արտադրություն կազմակերպելու նպատակով, 125000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով։ Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հունվարի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 26-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :