Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Պ.Սևակի 5/2 հասցեում գտնվող «ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գլխավոր մասնաշենքի 1-ին հարկի կցակառույցի թիվ 30 սենյակից 40 ք.մ մակերեսով տարածքը` երեք տարի ժամկետով, գիտական նպատակով օգտագործելու համար, 24 000 ՀՀ դրամ ամսական վարձավճարով։ Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հունվարի 15-ից մինչև հունվարի 29-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :