Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնետոմսերը

19/01/2021 Նորություններ

Վաճառվում են Երևան քաղաքի Օրբելի 41 հասցեում գտնվող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ 100 տոկոս պետական բաժնետոմսերը։ Ընկերության ակտիվները գնահատված են 4 701 732. 8 հազար դրամ, շենք-շինության մակերեսը՝ 15 607.17 ք.մ. է,  հողատարածքի մակերեսը՝ 1.7863  հա։ Բաժնետոմսերի քանակը 13 229 հատ է, բաժնետոմսերի անվանական արժեքը՝ 3 290 դրամ, վաճառքի նվազագույն գինը՝ 4 663 930.6 հազար դրամ, մրցույթի նախավճարի չափը՝ 233 196.53 հազար դրամ։

Մրցույթը տեղի կունենա 2021թ. փետրվարի 26-ին ժամը 15:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ 011-52-65-57, 011-52-76-35 և  099-08-80-89 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Տիգրան Մեծի 4 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/competition: