Վաճառվում են «Արարատի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման արդյունքում ապամոնտաժված շինարարական նյութերը՝ 1/ տանիքի փայտ /2.5խ.մ., մեկնարկային գինը՝ 6 250 դրամ/, 2/ լուսամուտներ / 232ք.մ., մեկնարկային գինը՝ 27 840 դրամ/, 3/ սենյակային դռներ / 44.8ք.մ., մեկնարկային գինը՝ 5 376 դրամ/, 4/ մանրահատակ /3 խ.մ., մեկնարկային գինը՝ 9 300 դրամ/, 5/ պողպատե խողովակներ /60 գծմ, մեկնարկային գինը՝ 1 800 դրամ/, 6/ թուջե խողովակներ /6 գծմ, մեկնարկային գինը՝ 180 դրամ/, 7/ լուսատուների իրաններ /54 հատ, մեկնարկային գինը՝ 1 620 դրամ/, 8/ լուսավորության վահանակ /1 հատ, մեկնարկային գինը՝ 500 դրամ/ և 9/ ցինկապատ օդատար խողովակ /3.5 գծմ, մեկնարկային գինը՝ 140 դրամ/։
Աճուրդը տեղի կունենա 2021թ. փետրվարի 8-ին ժամը 10:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը՝ Արարատ քաղաքի Խանջյան 63 հասցեում գտնվող շենքի տարածքում ժամը 11։00 – 18։00-ը, զանգահարելով 093 93 98 98 հեռախոսահամարով։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 և 043 06 07 16 հեռախոսահամարներով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/other ։