Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Անդրանիկի փողոց Բ-2 թաղամասում գտնվող «Երևանի Մ.Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 154.6 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 15:00-17:00 մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 10 000 ՀՀ դրամ է։ Վարձակալության համար հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 10-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :