Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Պ.Սևակի 89 հասցեում գտնվող «Երևանի Ս.Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 139.1 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 18:30-20:00 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 20 000 ՀՀ դրամ է։ Վարձակալության համար հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև 12-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :