Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ են տրամադրվում ՀՀ ոստիկանության տնօրինության ոչ բնակելի տարածքները

03/02/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության են տրամադրվում ՀՀ ոստիկանության տնօրինության 0.3 ք.մ. մակերեսով ոչ բնակելի տարածքները՝ հինգ տարի ժամկետով վճարային տերմինալ տեղադրելու նպատակով։ Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի փետրվարի  3-ից  մինչև փետրվարի 16-ը ներառյալ:

Վարձակալության տրամադրվող տարածքների հասցեների, ամսական վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հայտարարության տեքստում։

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար խնդրում ենք զանգահարել 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :