Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 2-րդ հարկից 180.1 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական հինգ օր (երկուշաբթիից - ուրբաթ) ժամը 15։00-20։00 մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով: Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 45 500 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :