Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամաս հասցեում

08/02/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով  տրամադրված շենքի 1-ին հարկից 339.8 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) ժամը 17։00-18։30 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով: Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 19 000 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի փետրվարի  8-ից  մինչև փետրվարի 19-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :