Մրցութային եղանակով վարձակալության է տրամադրվում ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում գտնվող «ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքից 840 քառ.մետր մակերեսով չօգտագործվող կիսակառույց երկհարկանի մասնաշենքը՝ ավտոմեքենաների առանցքակալների և գնդիկավոր առանցքակալների հավաքման նպատակով, տաս տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 160 000 ՀՀ դրամ է, նվազագույնը՝ 1 300 000 ԱՄՆ դոլար ներդրումի պահանջով։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի փետրվարի 11-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :