Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Ազատության պողոտա թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 82.4 ք.մ ընդհանուր մակերեսով ծածկը՝ քիմիական գազերի առևտուր կազմակերպելու համար, երեք տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 55 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 25-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :