Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վարձակալությամբ է տրամադրվում տարածք Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 6-րդ փողոց 1-ին նրբանցք հասցեում

15/02/2021 Նորություններ

Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամաս 6-րդ փողոց 1-ին նրբանցք հասցեում գտնվող «Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված «Դ» մասնաշենքի 1-ին հարկից 149.52 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը` շաբաթական երեք օր (երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ) ժամը 18:00-19:00 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով, երեք տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 9 250 ՀՀ դրամ է։

Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի փետրվարի  16-ից  մինչև մարտի 1-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը`  https://www.stateproperty.am/function/reallease :