Վաճառվում է ՀՀ Կոտայքի մարզպետարանին ամրացված «ԿԻԱ ՕՊՏԻՄԱ» մակնիշի ավտոմեքենան՝ (2007թ., պ/հ՝ 037 LL 10, ն/հ՝ KNAGE222985198972, թափքը՝ սեդան, գույնը` սև, տրանսպորտային միջոցի վազքը՝ 310 000 կմ է, շարժիչը ենթակա է վերանորոգման, առկա են անսարքություններ, մեկնարկային գինը 524 800 դրամ է)։
Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. մարտի 4-ին ժամը 11:00-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում։
Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով 098 04 44 00 և 044 77 77 08 հեռախոսահամարներով /աշխատանքային օրերին ժամը 10։00 – 17։00, իսկ շաբաթ օրերին մինչև ժամը 13։00/, հասցե՝ ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակի 2 փող. 79։
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝ https://www.stateproperty.am/function/movesale ։