Աճուրդային եղանակով վարձակալության է տրամադրվում Երևան քաղաքի Ս.Տարոնցի 11 հասցեում գտնվող «Երևանի թիվ 110 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքի 1-ին հարկից 113.4 ք.մ ընդհանուր մակերեսով տարածքը՝ շաբաթական վեց օր (երկուշաբթիից-շաբաթ) ժամը 17։00-20։00 մարզական գործունեություն իրականացնելու նպատակով, մեկ տարի ժամկետով։ Մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գինը 15 000 ՀՀ դրամ է։
Վարձակալության նպատակով հայտերը կարող եք ներկայացնել 2021 թվականի փետրվարի 18-ից մինչև մարտի 3-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝ 011-58-35-40 հեռախոսահամարով, դիմել՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեով կամ այցելել հետևյալ հղումը` https://www.stateproperty.am/function/reallease :