Տառատեսակի չափը

A
A
A

Տառատեսակի չափը

A
A
A

Նորություններ

Վաճառվում են «ՎԱԶ-21074-120-21» և «Մերսեդես Բենց C-230» մակնիշի ավտոմեքենաներ

23/02/2021 Նորություններ

Վաճառվում են  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին սեփականություն իրավունքով պատկանող ավտոմեքենաները՝  1/ «ՎԱԶ-21074-120-21» (2005թ., թափքը՝ սեդան, գույնը` սպիտակ, վիճակը՝ ենթակա է վերանորոգման, մեկնարկային գինը 150 000 դրամ է) և 2/ «Մերսեդես Բենց C-230/պահեստային անվադողերի հետ միասին» (1997թ., թափքը՝ սեդան, գույնը` արծաթափայլ, վիճակը՝ ենթակա է վերանորոգման, մեկնարկային գինը 760 000 դրամ է) :

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով, տեղի կունենա 2021թ. մարտի 10-ին ժամը 11:30-ին, ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում:

Օտարման ենթակա գույքին կարող եք ծանոթանալ ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը յուրաքանչյուր օր՝ զանգահարելով  Գ.Գրիգորյանին 093 013 132 հեռախոսահամարով  /աշխատանքային օրերին ժամը 9։00 – 17։00/, հասցե՝  ք.Էջմիածին, Զվարթնոց ՊԱԹ տարածք և Ռ.Կարապետյանին 095 630 037  հեռախոսահամարով  /աշխատանքային օրերին ժամը 9։00 – 17։00/, հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, մարզային ծառայություն:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք զանգահարել 010 52 63 32 հեռախոսահամարով, այցելել ք.Երևան, Զաքիյան 10 կամ դիտել հետևյալ հղումը՝  https://www.stateproperty.am/function/movesale: